Պուտինն ասել է՝ ով է Ռուսաստանի թշնամին
https://parstoday.ir/hy/news/world-i211714-Պուտինն_ասել_է_ով_է_Ռուսաստանի_թշնամին
Ուկրաինան Ռուսաստանի թշնամին չէ, թշնամին նա է, ով ցանկանում է մարտի դաշտում հասնել Ռուսաստանի ռազմավարական պարտությանը, ով ցանկանում է ոչնչացնել ռուսական պետականությունը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2024 08:03 Asia/Tehran
  • Պուտինն ասել է՝ ով է Ռուսաստանի թշնամին

Ուկրաինան Ռուսաստանի թշնամին չէ, թշնամին նա է, ով ցանկանում է մարտի դաշտում հասնել Ռուսաստանի ռազմավարական պարտությանը, ով ցանկանում է ոչնչացնել ռուսական պետականությունը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Դա այդպես է եղել  դարեր շարունակ և, ցավոք, շարունակվում է նաև հիմա, ինքը՝ Ուկրաինան, մեր թշնամին չէ: Բայց թշնամի են նրանք, ովքեր ցանկանում են ոչնչացնել ռուսական պետականությունը, նրանք, ովքեր ցանկանում են հասնել, ինչպես ասում են, Ռուսաստանի ռազմավարական պարտությանը մարտի դաշտում, և դա հիմնականում Արևմուտքն է: Կան, այսպես կոչված, էլիտաներ, որոնց համար Ռուսաստանի գոյությունը՝ ներկայիս որակով և ներկայիս չափերով, ինչպես իրենք են կարծում, անընդունելի է»,- ասել է Պուտինը Վիշնևսկի զինվորական հոսպիտալում զինվորականների հետ հանդիպման ժամանակ։