Բրիտանիայում բժիշկների լայնածավալ գործադուլը կենցաղային խնդիրների պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i211804-Բրիտանիայում_բժիշկների_լայնածավալ_գործադուլը_կենցաղային_խնդիրների_պատճառով
Բրիտանացի բժիշկները վեց օրով դադարեցրել են իրենց աշխատանքը  նոր տարվա (2024) առաջին իսկ օրերին՝ բողոքելով անբարենպաստ աշխատանքային պայմանների, ծանրաբեռնված աշխատանքի ու ցածր աշխատավարձի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2024 14:47 Asia/Tehran
  • Բրիտանիայում բժիշկների լայնածավալ գործադուլը կենցաղային խնդիրների պատճառով

Բրիտանացի բժիշկները վեց օրով դադարեցրել են իրենց աշխատանքը  նոր տարվա (2024) առաջին իսկ օրերին՝ բողոքելով անբարենպաստ աշխատանքային պայմանների, ծանրաբեռնված աշխատանքի ու ցածր աշխատավարձի դեմ:

Բրիտանացի բժիշկների բողոքի ակցիան, որը սկսվել է չորեքշաբթի առավոտյան ժամը 7-ին և  շարունակվելու է մինչեւ հունվարի 9-ի առավոտյան ժամը 7-ը, Բրիտանիայի առողջապահական ծառայությունների ազգային կազմակերպության (NHS) պատմության մեջ համարվում է ամենաերկար գործադուլը:

Բրիտանական առողջապահական կենտրոնների ղեկավարները այս գործադուլը համարել են ոչ անհրաժեշտ քայլ ու նոր տարվա ամենաբարդ մարտահրավերներից մեկը: Ըստ բրիտանական բժշկական ասոցիացիայի, 16 տարվա ընթացքում աշխատավարձերի չնչին բարձրացումից հետո  ցուցարարները այլ ելք չունեին, քան գործադուլը, որպեսզի իրենց բողոքի ձայնը հասցնեն իշխանություններին:

Ավելի վաղ Բրիտանական քոլեջների ու բուհերի միությունն էլ  հայտարարել էր, որ ամբողջ Բրիտանիայի տարածքում 140 համալսարանների աշխատակիցներ լայնածավալ գործադուլ էին արել  սեպտեմբերի 25-29-ը ընկած ժամանակահատվաածում: