Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i211812-Էրդողանը_ցավակցություն_է_հայտնել_Իրանում_տեղի_ունեցած_պայթյունների_կապակցությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանի Քերման նահանգում տեղի ունեցած պայթյունների հետևանքով բազմաթիվ զոհերի և վիրավորների կապակցությամբ, հայտնում է Anadolu-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2024 16:53 Asia/Tehran
  • Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանի Քերման նահանգում տեղի ունեցած պայթյունների հետևանքով բազմաթիվ զոհերի և վիրավորների կապակցությամբ, հայտնում է Anadolu-ն։

Թուրքիայի նախագահը սոցցանցերում համապատասխան հրապարակում է տարածել։

«Մենք խորապես վշտացած ենք Իրանի Քերման նահանգում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունների պատճառով։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվածներին մաղթում եմ Բարձրյալի ողորմածությունը, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Իմ ցավակցությունն եմ հայտնում Իրանի բարեկամ և եղբայրական ժողովրդին»,- ասվում է ուղերձում։

Վերջին տվյալներով, Իրանում Ղասեմ Սուլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների զոհերի թիվը գերազանցել է 100-ը։