Լավրովն ու Շտայնմայերը հեռախոսազրույց են ունեցել
Հունիս 11, 2016 05:12 Asia/Tehran
Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույց են ունեցել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարարության կայքը, հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ:
Նախարարները քննարկել են մի շարք միջազգային արդիական խնդիրներ` ներառյալ Սիրիայում, Լիբիայում և Ուկրաինայում ճգնաժամերի հաղթահարման հիմնահարցերը:
Դիտարկվել են նաև հարցեր` կապված ԵԱՀԿ գործունեության հետ, որի նախագահությունն այս տարի ստանձնել է Գերմանիան:
Պիտակ