Մեկնաբանություն-Սիոնիզմն ԻԼԻՊ-ի կաշվի տակ
Մինչ ԻԼԻՊ-ը ստանձնել է չորեքշաբթի օրն Իրանի Քերման նագանգում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների պատասխանատվությունը, առկա են բազմաթիվ ապացույցներ, որ ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմն աջակցում են այս խմբավորմանը:
Չորեքշաբթի օրը, երբ Իրանում և շատ այլ երկրներում մարդիկ հարգում էին Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը, Քերման նահանգում տեղի ունեցան երկու պայթյուններ:
Հաշվի առնելով տարածաշրջանի իրավիճակը և այն, որ Սիոնիստական ռեժիմը ձգտում է ընդլայնել Գազայի պատերազմը, և Իրանին ներքաշել հակամարտության մեջ, այս ահաբեկչական գործողությունից հետո բոլոր հայացքներն ուղղվեցին դեպի Իսրայել և Մոսադ:
Սիոնիստները հերքում են իրենց կապն ահաբեկչական պայթյունների հետ: Wall Street Journal-ը նույնպես գրել է, որ Թել Ավիվը որևէ առընչություն չի ունեցել Քերմանի պայթյունների հետ:
Սակայն հաշվի առնելով Իրանի անվտանգությունը խաթարելու նպատակով ահաբեկչական խմբավորումների հետ ռեժիմի համագործակցության անցյալը, պարզ է դառնում, որ այս պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
2014 թվականին Սիրիայում պատերազմի ամենաթեժ պահին Foreign Policy ամսագիրը գրեց, որ Սիոնիստական ռեժիմը գաղտնի շփվել է Սիրիայի հարավում գտնվող զինված խմբավորումների հետ և նույնիսկ իր հիվանդանոցներում բուժել նրանց վիրավորներին։
2019 թվականին Սիոնիստական բանակի շտաբի պետ Գադի Էյզենկոտը խոստովանեց, որ Թել Ավիվը Սիրիայում ահաբեկիչներին զինել է «թեթև զենքով»՝ «ինքնապաշտպանվելու համար»։
Սիոնիստական ռեժիմը տասնյակ հարձակումներ է իրականացրել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարող սիրիական բանակի դիրքերի վրա, այդպիսով նույնպես աջակցելով ահաբեկիչներին:
Ռեժիմի կողմից իրանցի միջուկային գիտնականների սպանությունից բացի, Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները բազմիցս ներկայացրել են ահաբեկչական խմբավորումների և Սիոնիստական ռեժիմի միջև սերտ հարաբերությունների մասին հիմնավոր ապացույցներ:
ԱՄՆ-ն, որը հայտարարում է, թե պայքարում էր ԻԼԻՊ-ի դեմ, հանդիսատեսի դերում էր, երբ այս ահաբեկչական խմբավորումը ներխուժեց Իրաք և Սիրիա և գրավեց այս երկու երկրների տարածքները: Սակայն երբ այդ երկրի հայացքն ուղղվեց գեներալ Սոլեյմանիի և նրա հրամանատարության տակ գտնվող Դիմադրության ուժերի կողմը, Վաշինգտոնը հանկարծ հայտարարեց, որ պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ և ստեղծում «միջազգային կոալիցիա»՝ չորացնելու ահաբեկչության արմատները։
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով 2016 թվականի ընտրություններում մրցում էր այն ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, բազմիցս մեղադրել է վերջինիս և նախկին նախագահ Բարաք Օբամային՝ ԻԼԻՊ-ի ստեղծման գործում դերակատարություն ունենալու մեջ։
2016 թվականի օգոստոսին Թրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «ԻԼԻՊ-ը գովաբանում է նախագահ Օբամային։ Նա ԻԼԻՊ-ի հիմնադիրն է։ Ուզում եմ ասել, որ Հիլարի Քլինթոնը գուցե օգնել է նրան»:
ԻԼԻՊ-ի դեմ Դիմադրության ուժերի պայքարի ընթացքում բազմաթիվ տեղեկություններ են ստացվել, որ ԱՄՆ-ն բեռնատար ինքնաթիռներով օգնություն է ուղարկել ահաբեկիչներին, ինչպես նաև թիրախավորել Դիմադրության ուժերի դիրքերը։ Ամերիկացիներն ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով գրավել են Սիրիայի որոշ հատվածներ և այս երկրի նավթագազային հանքավայրերը։
Գեներալ Սոլեյմանիի նկատմամբ ամերիկացիների և սիոնիստների ատելությունն ու զայրույթը, ով պատասխանատու էր ահաբեկիչների միջոցով տարածաշրջանի երկրներն ապակայունացնելու նրանց ծրագրերի ձախողման համար, գաղտնիք չէ, և նույնիսկ գեներալի սպանությունից հետո նրանք շարունակում են վրեժ լուծել նրանից և նրա անթիվ համախոհներից։
Սիոնիստական ռեժիմը, որի վրա ճնշում է գործադրվում՝ Գազայում պատերազմը դադարեցնելու համար, դիմում է ամեն քայլի՝ հայացքներն իր պատերազմական հանցագործություններից շեղելու կամ հակամարտությունն այլ տարածք տեղափոխելու համար։
Իրանը, սակայն, չի խաղացել սիոնիստների դաշտում, չի ընկել ծուղակը և պահել է պատասխանի երկու բաղադրիչները՝ «ժամանակը» և «ձևը»։
Չնայած Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողություններին, Դիմադրությունն առաջատար է տարածաշրջանում: Երեք ամիս տևած պատերազմից հետո պաղեստինցի մարտիկները շարունակում են կռվել սիոնիստների դեմ և հրթիռակոծել Թել Ավիվն ու գրավյալ տարածքները:
Բռնազավթված Պաղեստինի հյուսիսում Սիոնիստական ռեժիմի հենակետերը Հեզբոլլահի հարձակումների թիրախում են, Եմենը շարունակում է թիրախավորել այս ռեժիմի տնտեսական ռեսուրսները, քանի դեռ Էյլաթ նավահանգիստը չի դատարկվել նավերից, իսկ իրաքյան Դիմադրությունը շարունակում է հարձակվել ամերիկյան բազաների վրա։