ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Քերմանի ահաբեկչական հանցագործությունը դատապարտվել է
https://parstoday.ir/hy/news/world-i211890-ՄԱԿ_ի_Անվտանգության_խորհրդի_կողմից_Քերմանի_ահաբեկչական_հանցագործությունը_դատապարտվել_է
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Գոլզար Շահադայի (նահատակների գերեզմանոց) ահաբեկչական հանցագործությունը Քերմանում՝ Իրանի հարավում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2024 13:18 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Քերմանի ահաբեկչական հանցագործությունը դատապարտվել է

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Գոլզար Շահադայի (նահատակների գերեզմանոց) ահաբեկչական հանցագործությունը Քերմանում՝ Իրանի հարավում։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հինգշաբթի օրը մի հայտարարությունում դատապարտել են Քերմանի Գոլզար Շահադայում տեղի ունեցած ահաբեկչությունը և իրենց կարեկցանքն ու ցավակցությունն են հայտնել զոհվածների ընտանիքներին և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը:

Այս հայտարարության շարունակության մեջ, մատնանշելով, որ ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով հանդիսանում է միջազգային խաղաղության և անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկը, ընդգծվել է այդ ահաբեկչական գործողությունների հեղինակներին, կազմակերպիչներին, ֆինանսավորողներին և աջակիցներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը և նրանց հետապնդումը։

Մի այլ հայտարարության մեջ, իսլամական համագործակցության կազմակերպության քարտուղարությունը, Քերմանի ահաբեկչությունը դատապարտելով, իր համակրանքն, աջակցությունն եւ համերաշխություն է հայտնել ԻԻՀ կառավարությանն և Իրանի ժողովրդին:

Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հոսեյն Էբրահիմ Թահան նաեւ դատապարտել է Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը թիրախավորել էր Իրանում քաղաքացիական անձանց եւ պատճառ է դարձել Իրանի քաղաքացիների նահատակությանը: