Մոսկվա. Պատերազմում 54 երկիր օգնում է Ուկրաինային
https://parstoday.ir/hy/news/world-i211896-Մոսկվա._Պատերազմում_54_երկիր_օգնում_է_Ուկրաինային
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, որ Ուկրաինային աջակցող 54 երկրներ ավելի քան 203 միլիարդ դոլարի օգնություն են ուղարկել Վլադիմիր Զելենսկու կառավարությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2024 14:07 Asia/Tehran
  • Մոսկվա. Պատերազմում 54 երկիր օգնում է Ուկրաինային

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, որ Ուկրաինային աջակցող 54 երկրներ ավելի քան 203 միլիարդ դոլարի օգնություն են ուղարկել Վլադիմիր Զելենսկու կառավարությանը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Telegram ալիքում գրել է, որ Կիևի կարիքները բավարարելու համար աշխատում են ամերիկայի և ՆԱՏՕ-ի ավելի քան 500 արբանյակներ. Այդ օգնության շարքից կարելի է նշել 70 ռազմական վերահսկման արբանյակները, մինչդեռ մնացածը երկակի նշանակության հնարավորություններով կոմերցիոն արբանյակներ են։

Այս նախարարության վիճակագրության համաձայն՝ ուկրաինական ուժերը հենված են ավելի քան 20 հազար Starlink արբանյակային կապի տերմինալների վրա։

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ այլ երկրները Կիև են ուղարկել ավելի քան 1600 միավոր հրթիռային և հրետանային տեխնիկա, ավելի քան 200 հակաօդային պաշտպանության համակարգ, մոտ 5220 տանկ ու զրահամեքենա և ավելի քան 23000 անօդաչու թռչող սարք։

Մյուս կողմից, ուկրաինական լրատվամիջոցները հրապարակեցին հունվարին Գերմանիայի դաշնային կառավարության կողմից Ուկրաինային տրամադրվող նոր սպառազինությունների ցանկը, որը ներառում է սարքավորումներ և զինամթերք, ինչպիսիք են հակաօդային պաշտպանության համակարգերն ու հակաօդային հրթիռները, զրահափոխադրիչները, բեռնատարները, ռադարները և այլ ռազմական տեխնիկա։