Թրամփն ու Բայդենը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքելով Ջո Բայդենի մեղադրանքներին, վերջինիս անվանել է «խարդախ» և մեղադրել «անգործունակության, կոռումպացվածության, թուլության և ձախողման» մեջ։
ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով AFP-ին, հայտնում է, որ շաբաթ օրն Այովա նահանգում ունեցած ելույթում, Թրամփը հայտարարել է. «Բայդենի թուլության, անկարողության, կոռումպացվածության և ձախողման պատմությունը չի մոռացվել: Ահա թե ինչու է խաբեբա Ջոն այսօր Փենսիլվանիայում ողորմելի ու վախ ներշնչող քարոզարշավ կազմակերպել»:
2021 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսի շենքի վրա Թրամփի կողմնակիցների հարձակման տարելիցի կապակցությամբ ունեցած ելույթում, Բայդենն ասել է. «Թրամփի նախընտրական շտաբը մտահոգված է անցյալով, այլ ոչ թե ապագայով։ Նա պատրաստ է զոհաբերել մեր ժողովրդավարությունը, որպեսզի գա իշխանության»։
ԱՄՆ Գերագույն դատարանը ուրբաթ օրը հայտարարեց, որ կորոշի՝ Թրամփի անունը ներառե՞լ քվեաթերթիկում, թե՝ ոչ։ Այս հարցով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 8-ին: