Խորհրդակցություն Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև՝ Իրանի տարածքով գազի սվափը վերականգնելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i211922-Խորհրդակցություն_Թուրքմենստանի_և_Ադրբեջանի_միջև_Իրանի_տարածքով_գազի_սվափը_վերականգնելու_համար
Իրանի գազի ազգային ընկերությունը հայտարարել է, որ Թուրքմենստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում Իրանի տարածքով գազի սվափի (SWAP) շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2024 13:59 Asia/Tehran
  • Խորհրդակցություն Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև՝ Իրանի տարածքով գազի սվափը վերականգնելու համար

Իրանի գազի ազգային ընկերությունը հայտարարել է, որ Թուրքմենստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում Իրանի տարածքով գազի սվափի (SWAP) շուրջ:

Իրանի գազի ազգային ընկերությունը հայտարարել է, որ Թուրքմենստանի գազի սվափը, որն իրականացվում է այս երկրի, Իրանի և Ադրբեջանի միջև, ժամանակավորապես ընդհատվել է, և այժմ Թուրքմենստանն ու Ադրբեջանը բանակցում են խնդիրը լուծելու և գազի սվափը վերականգնելու համար։

Ըստ այս հաղորդագրության, Իրանն ամեն օր Թուրքմենստանից ներկրվող գազը սվափ է կատարում դեպի Ադրբեջան, սակայն մինչև երկու երկրների միջև բանակցություններում արդյունքի հասնելը, այժմ այդ հոսքը ժամանակավորապես դադարեցվել է, և երկու երկրների միջև այս հարցում համաձայնության գալուց հետո  կվերսկսվի գազի սվափը։