Աննախադեպ հակասիոնիստական ցույցեր Հարավային Աֆրիկայի Քեյփթաունում
Հարավային Աֆրիկայի հարավ-արևմուտքում գտնվող Քեյփթաունում տասնյակ հազարավոր մարդիկ շաբաթ օրը ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Պաղեստինի, և դատապարտելու Իսրայելի հանցագործությունները, հատկապես Գազայում այս ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությունն ու մանկասպանությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ցուցարարները պահանջել են անհապաղ դադարեցնել պատերազմը, օգնություն ցուցաբերել Գազայի ժողովրդին, դատել Սիոնիստական ռեժիմի ղեկավարներին Միջազգային քրեական դատարանում, և Պաղեստինի ազատությունը:
Ցուցարարները պահանջել են նաև Հարավային Աֆրիկայից վտարել Իսրայելի ռեժիմի դեսպանին։
Այս ցույցը, որը վերջին տարիներում Հարավային Աֆրիկայում ամենաաննախադեպ հավաքներից է մասնակիցների թվի առումով, անցկացվել է ավելի քան 40 քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մահմեդականների, քրիստոնյաների և հրեաների կրոնական կենտրոնների հրավերով։
Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածի տարբեր շրջաններում Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի նահատակների թիվը հասել է 22722-ի, իսկ վիրավորներինը՝ 58166-ի։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նույնպես զգուշացրել է Գազայում երեխաների 90%-ի ճգնաժամային իրավիճակի և ծայրահեղ սովի ու աղքատության մասին։