Ֆրանսիան հաղթում է Ռումինիային Եվրո 2016-ի բացման խաղում
https://parstoday.ir/hy/news/world-i21193-Ֆրանսիան_հաղթում_է_Ռումինիային_Եվրո_2016_ի_բացման_խաղում
Եվրո 2016-ի մեկնարկը տրված է: «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում ուժերը չափեցին Ֆրանսիայի և Ռումինիայի հավաքակնները: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ հանդիպումն ավարտվել է Ֆրանսիայի հավաքականի հաղթանակով 2-1 հաշվով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 11, 2016 10:32 Asia/Tehran
  • Ֆրանսիան հաղթում է Ռումինիային Եվրո 2016-ի բացման խաղում

Եվրո 2016-ի մեկնարկը տրված է: «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում ուժերը չափեցին Ֆրանսիայի և Ռումինիայի հավաքակնները: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ հանդիպումն ավարտվել է Ֆրանսիայի հավաքականի հաղթանակով 2-1 հաշվով:

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով`

Ֆրանսիա. Լյորիս, Էվրա, Ռամի, Կանտե, Գրիզման, Պայե, Ժիրու, Մատյուիդի, Պոգբա, Սանյա, Կոսիելնի:

Ռումինիա. Տետերուշանու, Ռաց, Խոբան, Կիրիկեշ, Պինտիլիյ, Ստանչու, Անդոնե, Ստանկու, Պոպա, Գրիգորե, Սեպունարու:

Գլխավոր մրցավար. Վիկտոր Կաշաի

1-ին խաղակեսում խաղադաշտում հավասար պայքար ծավալվեց: Ֆրանսիայի հավաքականը գործում էր խոշոր տարածքային առավելությամբ, սակայն տարածքային առավելությունը որակականի վերածել Ֆրանսիան այդպես էլ չէր կարողանում: Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ ունեցան մեկական վտանգավոր գրոհ,որի արդյունքում կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն դա այդպես ել անել չհաջողվեց:

2-րդ խաղակեսը մեկնարկեց ռումինացիների վտանգավոր գրոհով, որից հետո դարպասապահ Լյորիսը ետ մղեց գնդակը: Ֆրանսիան արագորեն պատասխանեց Պոլ Պոգբայի հարվածով, այս անգամ էլ ռումինացիների դարպասապահ Տետերուշանուն հիանալի խաղաց: Ֆրանսիան կրկին առաջ նետվեց և արդեն 58-րդ րոպեին Դիմիտրի Պայեյի փոխանցումից հետո վերջապես Օլիվիե Ժիրուն դարձավ Եվրո 2016-ի անդրանիկ գոլի հեղինակը: Եռագույներն առաջ նետվեցին: Ֆրանսիացիների ուրախությունը երկար չտևեց: Կամային բարձր որակների և խաղային կարգապահության շնորհիվ Ռումինիան առաջ շարժվեց և խաղի 65-րդ րոպեին վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք,որը դիպուկ իրացրեց Բոգդան Ստանկուն: Ռումինիան անականկալ կերպով հավասարեցրեց հաշիվը 1-1: Ֆրանսիացիները կրկին հայտնվեցին իրենց համար անականկալ իրավիճակում:Հանդիպումը մոտենում էր ավարտին և թվում էր, որ Ֆրանսիան կկորցնի 2 միավոր, սակայն այդպես չեղավ: Խաղի 89-րդ րոպեին Դիմիտրի Պայեի ձախ ոտքի հեռահար ֆանտաստիկ կրակոցը հաղթանակ պարգևեց Ֆրանսիային 2-1: Ֆրանսիան վաստակեց 3 միավոր: