Ֆրանսիացի քաղաքական գործչի խնդրանքը՝ կազմալուծել ՆԱՏՕ-ն
(last modified Sun, 07 Jan 2024 06:57:59 GMT )
Հունվար 07, 2024 10:27 Asia/Tehran
  • Ֆրանսիացի քաղաքական գործչի խնդրանքը՝ կազմալուծել ՆԱՏՕ-ն

Ֆրանսիայի «Հայրենասեր» կուսակցության առաջնորդը կոչ է արել հանուն խաղաղության կազմալուծել ՆԱՏՕ-ն:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Ֆլորիան Ֆիլիպն X սոցիալական ցանցում գրել է. «ՆԱՏՕ-ն անամոթաբար Զելենսկիին օգտագործել է որպես իր խամաճիկ՝ մեր երկրների տնտեսությունը խաթարելու, մեզ աղքատության մեջ ներքաշելու և հարյուր հազարավոր ուկրաինացիների հստակ ու անիմաստ մահվան ուղարկելու համար:

Մենք պետք է կազմալուծենք ՆԱՏՕ-ն՝ հանուն համաշխարհային խաղաղության»:

2022 թվականի փետրվարի 24-ին ռուս-ուկրաինական մեկնարկից ի վեր Եվրամիությունը Ուկրաինային ավելի քան 91 միլիարդ դոլար է հատկացրել տարբեր խորագրերով։

Ջո Բայդենի վարչակազմի բյուջեի գլխավոր տնօրեն Շալանդա Յանգը նախազգուշացրել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ժամկետի մասին և նման օգնության վիճակը համարել կրիտիկական՝ հաշվի առնելով դրա կապը այլ հարցերի, այդ թվում՝ ներգաղթի հետ կապված համաձայնագրի հետ»։

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինա արևմտյան զենք ուղարկելը միայն կերկարաձգի հակամարտությունն այս երկրում և կունենա անկանխատեսելի հետևանքներ։