Իտալիայի արտգործնախարարը հանդես է եկել Եվրամիության բանակ ստեղծելու կոչով
Հունվար 07, 2024 15:04 Asia/Tehran
Իտալիայի արտաքին գործերի նախարարն ասել է,որ Եվրամիությունը պետք է ստեղծի իր միասնական բանակը խաղաղությունը պահպանելու եւ պատերազմը կանխելու համար։
Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին La Stampa-ին տված հարցազրույցում հավելել է,-«Եթե մենք ուզում ենք խաղաղարար լինել աշխարհում, մեզ անհրաժեշտ են եվրոպական զինված ուժեր։ Եվ սա հիմնարար պայման է, որպեսզի կարողանանք Եվրոպայում արդյունավետ արտաքին քաղաքականություն վարել»։
Իտալիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ աշխարհում ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի պես խոշոր խաղացողների և Մերձավոր Արևելքից մինչև Հնդկական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջան ձգվող ճգնաժամերի պայմաններում Եվրոպայի քաղաքացիներին կարող է պաշտպանել միայն Եվրամիությունը։