Իտալիայի արտգործնախարարը հանդես է եկել Եվրամիության բանակ ստեղծելու կոչով
https://parstoday.ir/hy/news/world-i211970-Իտալիայի_արտգործնախարարը_հանդես_է_եկել_Եվրամիության_բանակ_ստեղծելու_կոչով
Իտալիայի արտաքին գործերի նախարարն ասել է,որ Եվրամիությունը պետք է ստեղծի իր միասնական բանակը խաղաղությունը պահպանելու եւ պատերազմը կանխելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2024 15:04 Asia/Tehran
  • Իտալիայի արտգործնախարարը  հանդես  է եկել Եվրամիության բանակ ստեղծելու կոչով

Իտալիայի արտաքին գործերի նախարարն ասել է,որ Եվրամիությունը պետք է ստեղծի իր միասնական բանակը խաղաղությունը պահպանելու եւ պատերազմը կանխելու համար։

Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին  La Stampa-ին տված հարցազրույցում հավելել է,-«Եթե մենք ուզում ենք խաղաղարար լինել աշխարհում, մեզ անհրաժեշտ են եվրոպական զինված ուժեր։ Եվ սա հիմնարար պայման է, որպեսզի կարողանանք Եվրոպայում  արդյունավետ  արտաքին քաղաքականություն վարել»։

Իտալիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ աշխարհում ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի պես խոշոր խաղացողների և Մերձավոր Արևելքից մինչև Հնդկական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջան ձգվող ճգնաժամերի պայմաններում Եվրոպայի քաղաքացիներին կարող է պաշտպանել միայն Եվրամիությունը։