Թուրքիան շարունակում է խոսել Զանգեզուրի կեղծ միջանցքի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i211996-Թուրքիան_շարունակում_է_խոսել_Զանգեզուրի_կեղծ_միջանցքի_մասին
Չնայած Իրանի և Հայաստանի խիստ հակազդեցությանը, Անկարան հայտարարել է, որ Հայաստանի տարածքով Թուրթիայի ու թյուրքալեզու երկրների միջև «միջանցքի» համար անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքները կավարտվեն 2028թ.:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2024 07:09 Asia/Tehran
  • Թուրքիան շարունակում է խոսել Զանգեզուրի կեղծ միջանցքի մասին

Չնայած Իրանի և Հայաստանի խիստ հակազդեցությանը, Անկարան հայտարարել է, որ Հայաստանի տարածքով Թուրթիայի ու թյուրքալեզու երկրների միջև «միջանցքի» համար անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքները կավարտվեն 2028թ.:

Թեև Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր հյուսիսային սահմանին թույլ չի տա աշխարհաքաղաքական ու սահմանային որևէ փոփոխություն, իսկ Հայաստանը հայտարարել է, որ իր տարածքում միջանցք չի տրամադրի ոչ մի երկրի, Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլղադիր Օրալօղլուն ասել է. «Միջանցքի 43 կիլոմետրը կանցնի Հայաստանի տարածքով»։

Նա նշել է. « Զանգեզուրի միջանցքը մեզ համար անհրաժեշտություն է: Մենք արել ենք այս ուղղությամբ մեր քայլերը։ Թուրքիայով անցնելու է միջանցքի 224 կիլոմետրը, որի կառուցումը կավարտվի 5 տարվա ընթացքում, և հուսով եմ, 2028 թվականին այն շահագործման կհանձնվի»: 

Հարկ է նշել, որ ավելի վաղ, զգուշացնելով միջազգային սահմանների անվտանգության կապակցությամբ, ԻԻՀ առաջնորդը հայտարարել էր. «Երկու կողմերն էլ (Երևանն ու Բաքուն) չպետք է ոտնձգություն կատարեն միջազգային սահմանների նկատմամբ, և ահաբեկիչներ չպետք է տեղակայվեն մեր սահմանների մոտ»:

Այաթոլլահ Խամենեին ընդգծել էր. «Իհարկե, եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը կհակազդի դրան, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցության ճանապարհ է»։