Հունվար 08, 2024 19:46 Asia/Tehran
  • ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հունվարի 8-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ԱՄԷ նախագահին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը և պաշտոնատար այլ անձինք։

 Այցի շրջանակներում ԱՄԷ նախագահին ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այցի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

 

Պիտակ