Բաքուն Ֆրանսիային կոչ է առել դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին
https://parstoday.ir/hy/news/world-i212122-Բաքուն_Ֆրանսիային_կոչ_է_առել_դադարեցնել_միջամտությունը_Ադրբեջանի_ներքին_գործերին
Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալության հետ կապված՝ Ադրբեջանի դեմ Եվրոպայի և  Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է,-«Մենք ևս մեկ անգամ խստորեն կոչ ենք անում ֆրանսիական կողմին դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին և քննչական միջոցառումներին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2024 14:34 Asia/Tehran
  • Բաքուն Ֆրանսիային կոչ է առել դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին

Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալության հետ կապված՝ Ադրբեջանի դեմ Եվրոպայի և  Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է,-«Մենք ևս մեկ անգամ խստորեն կոչ ենք անում ֆրանսիական կողմին դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին և քննչական միջոցառումներին»։

Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Մարտին Ռայանը դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով նախատեսված արարք (լրտեսություն) կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով։

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն,որում նշել է,-«Ֆրանսիայի ԱԳՆ-ի մեղադրանքներն իր քաղաքացու, իբր, անհիմն կալանավորման վերաբերյալ՝ որևէ հիմք չունեն»։ 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ի պատասխան Ֆրանսիայի այս հայտարարությանը նշել է,-«Այս անհիմն հայտարարությունը իրականության աղավաղումն է, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու եւ օրինական գործընթացի հետաքննությանը միջամտելու ևս մեկ փորձ։Մենք ևս մեկ անգամ խստորեն կոչ ենք անում ֆրանսիական կողմին դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին»։

Այս միջադեպը, որը բացահայտվել էր օրեր առաջ ադրբեջանական սոցցանցերում, տեղի է ունենում այն դեպքում, երբ Փարիզի և Բաքվի հարաբերությունները վատթարացել են։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Ֆրանսիային Երևանի և Բաքվի միջև հակամարտությունում Հայաստանին աջակցելու համար։ Նոյեմբերին  Երևանին ֆրանսիական ՀՕՊ տեխնիկա վաճառելու մասին հայտարարությունից հետո, Ալիևը Փարիզին մեղադրեց  Հայաստանին զինելու միջոցով Կովկասում «նոր մարտադաշտ» նախապատրաստելու մեջ։