Մամուլի տեսություն 11-06-2016
Ասադն ՝ անցյալից ավելի վճռակամ
«Ղոդս» օրաթերթ
Ասադն ՝ անցյալից ավելի վճռակամ
Սպիտակ Տան խոսնակն ասել է , որ իշխանության ղեկին մնալու համար Սիրիայի նախագահ ՝ Բաշշար Ասադի պնդումը երկրում անհանդարտությունների տեղիք է տալու : ՌԴ նախագահը կարող է փոխել նրա հաշվարկումները :
«Ղոդս» օրաթերթում լույս տեսած վերլուծական հոդվածում կարդում ենք .-«Սիրիայի նախագահն ասել է , որ Հալեպը դառնալու է Էրդողանի երազանքների գերեզմանոցը , իսկ ահաբեկչության դեմ պատերազմը շարունակվելու է մինչև այդ երևույթի արմատախիլ լինելը : Ասադի այս խոսքերից հետո , ԱՄՆ Պետքարտուղարությունը խուճապի է մատնվել , իսկ խոսնակ ՝ Մարք Թուները դիմել է Թեհրանի և Մոսկվայի օգնությանը ՝ իրենց սիրիացի դաշնակցին սանձելու համար» :
Հոդվածագրի համոզմամբ , Վաշինգտոնի մտահոգությունը երկրկի բնույթ է կրում : Վաշինգտոնն համակ ուշադրությամբ հետևում է Ասադի խոսքերին : Սիրիական լրատվամիջոցների գնահատմամբ , Ասադի խոսքերը բնական են , քանզի նա որպես երկրի ղեկավար , պետք է բարձր պահի բանակի հոգեկանը : Մյուս կողմից իշխանության ընդդիմադիրներն էլ նման հայտարարություններ են կատարում , սակայն ԱՄՆ-ը և նրա դաշնակից արաբ և թուրք պետություններն արդյոք սատարելու ե՞ն ընդդիմադիրներին , կամ մտահոգություն հայտնելու ե՞ն նրանց արած հայտարարությունների կապակցությամբ :
Սիրիական «Ռայ Ալ Յոմ»-ը շարունակում է .-«Ասադը նույնիսկ քաջություն ունեցավ Էրդողանին ֆաշիստ անվանել , իսկ ընդդիմադիրներին ՝ հետամնաց երկիր ՝ Սաուդյան Արաբիային հետևող խումբ որակել» :
Վերջին օրերին Թեհրանում կայացած Իրանի , ՌԴ-ի և Սիրիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը գալիս է հաստատելու այն , որ ԻԻՀ-ը և Սիրիան վճռակամորեն կանգնած են Ասադի կողքին ՝ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար :
«Ղոդս» օրաթերթ
«Սպիտակ Տուն մուտք գործելու դեպքում , Թրամփը վնասելու է ԱՄՆ-ում բարոյականությանը».Միթ Ռոմնի
Մասաչուսեթսի նախկին կուսակալ և 2012 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների Հանրապետական թեկնածու՝ Միթ Ռոմնին ասել է , որ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելու դեպքում , ԱՄՆ-ում խարխլվելու են բարոյական հիմքերը ՝ սկիզբ դնելով կնատյացությանն ու ռասիզմին :
«Ղոդս» օրաթերթում լույս տեսած վերլուծական հոդվածում կարդում ենք .-«Ռամինին չի ցանկանում , որ երկիրը աստիճանաբար վերադառնա ռասիստական ժամանակաշրջանին : Նա նույնպես չի ցանկանում երկրի ղեկին տեսնել այնպիսի նախագահ , ով փոխելու է ԱՄՆ-ի սերունդներին բնորոշող հատկությունները» :
«Մեր երկրի նախագահներն ազդում են ժողովրդի ինքնության վրա , նաև կարող են դեր ունենալ կնատյացությունն ու ռասիզմը վերադարձնելու գործում».-ասել է Ռամնին :
Նախնական ընտրություններում Թրամփին հաջողվել է առաջ անցնել իր կուսակից մրցակիցներից : Նա անցյալ շաբաթ պաշտոնապես ներկայացվել է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների Հանրապետական կուսակցության թեկնածու : Թրամփի ելույթին հակազդել է հանրապետականների մեծ զանգվածը :
news.am
Ֆրանսիացի պատմաբան. Գերմանիայի քվեարկությունը զրոյացրեց ժխտման Թուրքիայի փորձերը
Գերմանիայում անցկացված քվեարկությունը զրոյացրեց պատմությունը հերքելու՝ Թուրքիայի փորձերը: Այս մասին Le Monde պարբերականում հրապարակված հոդվածում գրել է ֆրանսիացի պատմաբան Իվ Տերնոնը: Հրապարակման մեջ նշվում է.
«Բանաձեւը, որն առաջադրել է «Կանաչների» խմբակցության համանախագահ, պատգամավոր Ջեմ Օզդեմիրը, պետք է քննարկեին փետրվարին: Քրիստոնեա-դեմոկրատների եւ սոցիալ-դեմոկրատների ճնշմամբ քննարկումը հետաձգեցին մինչեւ հունիս: Ո՛չ կանցլերը, ո՛չ փոխկանցլերը, ո՛չ ԱԳՆ ղեկավարը չմասնակցեցին քվեարկությանը: Ամեն դեպքում, երեքշաբթի՝ մայիսի 31-ին, Մերկելը հավանության արժանացրեց բանաձեւը:
Բունդեսթագի քվեարկությունը պատիվ է բերում Գերմանիային: Այդ երկրում միլիոնավոր թուրքեր կան, մինչդեռ հայերի թիվն ընդամենը մի քանի հազար է: Բացի այդ, այս քվեարկությունը զրոյացնում է թուրքական կառավարության ժխտումը: Հիմա ակնհայտ է, որ այն պատրաստ չէ ճանաչել սեփական պատմությունը:
Գերմանական խորհրդարանը համարձակություն ունեցավ դիմակայել առաջնորդին, որի բռնատիրական հակումներն ավելի ու ավելի են անհանգստացնում ոչ միայն սեփական ժողովրդին, այլեւ միջազգային հանրությանը: Թուրքիայի քաղաքացիական հասարակության մի մասը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Լրագրողները, գրողները, քաղաքական գործիչներն ավելի ու ավելի հաճախ են ճանաչման համար վճարում իրենց ազատությամբ եւ նույնիսկ կյանքով:
Ցեղասպանության հիշողությունը բարի կամքի տեր բոլոր մարդկանց հիշատակի կոչ է անում: Դա իրականություն դարձրեց պատգամավոր Ջեմ Օզդեմիրը»:
galatv.am
ՌԴ զորքերը 60 ժամվա ընթացքում կարող են գրավել Տալլինը կամ Ռիգան. ԱՄՆ պաշտպանության փոխնախարար
«ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Մայքլ Քարփենթերը հայտարարել է, որ ռուսաստանցի զինվորականներն առավելագույնը 60 ժամվա ընթացքում կարող են գրավել Տալլինը կամ Ռիգան: Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ նա համաձայնություն է տվել հետազոտական RAND կենտրոնի զեկույցի համապատասխան եզրահանգմանը»,-հաղորդում է The Weekly Standard-ը:
«Ամերիկացի պաշտոնյան նաեւ ընդգծել է, որ մերձբալթյան երկրների վրա հարձակման դեպքում Ռուսաստանը ՆԱՏՕ-ից առաջ կանցնի եւ ժամանակի, եւ տարածության առումով: Սակայն, ըստ փոխնախարարի, այդ առավելությունը կչեզոքացվի 2017թ.-ին, երբ դաշինքի արեւելյան ճակատում տեղակայվի զրահատանկային զորամիավորումը՝ ԱՄՆ բանակի հիմնական տակտիկական ռազմական ստորաբաժանումը»:
«RAND կենտրոնի վերլուծաբաններն իրենց 16 էջանոց զեկույցում պնդում են, որ ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ պաշտպանել դաշինքի ամենախոցելի անդամ-պետություններին՝ Էստոնիային եւ Լատվիային: Ռուսաստանի կողմից Մերձբալթիկայի հնարավոր նվաճումը կանխելու համար, ըստ փորձագետների, անհրաժեշտ է 7 բրիգադ՝ այդ թվում տանկային եւ ավիացիոն»,-գրում է պարբերականը:
«ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Պյոտր Պավելը հայտարարել է, որ արեւելյան ճակատում դաշինքի ուժերի ամրապնդումը կապված է ռուսաստանյան զորքերի գործողությունների հետ: Ռուսաստանի հարեւան երկրները՝ Վրաստանը, Լեհաստանը, մերձբալթյան պետությունները պարբերաբար մեղադրում են Մոսկվային ագրեսիվ կեցվածք դրսեւորելու մեջ: Իր հերթին Մոսկվան հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի զորքերի մոտեցումը Ռուսաստանի սահմաններին դիտարկում է որպես սեփական անվտանգության սպառնալիք»:
Աղբյուր՝ The Weekly Standard
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան