Աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշով Հայաստանը զբաղեցնում է 102-րդ տեղը
https://parstoday.ir/hy/news/world-i212142-Աշխարհի_երկրների_ռազմական_հզորության_վարկանիշով_Հայաստանը_զբաղեցնում_է_102_րդ_տեղը
Ամերիկյան Global Firepower կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի դրությամբ աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2024 15:49 Asia/Tehran
  • Աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշով Հայաստանը զբաղեցնում է 102-րդ տեղը

Ամերիկյան Global Firepower կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի դրությամբ աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշը։

Վարկանիշի առաջին եռյակը զբաղեցրել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական էջը։

Զեկույցի համաձայն՝ ռազմական հզորության վարկանիշը հաշվարկվում է ավելի քան 60 կատեգորիաների հիման վրա, որոնք ազդում են յուրաքանչյուր երկրի պաշտպանունակության և կրակային հզորության վրա։

Թոփ 5-ում ներառվել են նաև Հնդկաստանը և Հարավային Կորեան։ Նրանց հաջորդում են Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Թուրքիան։

Հայաստանը վարկանիշում 102-րդն է, Ադրբեջանը՝ 59-րդը, Իրանը 14-րդը, Իսրայելը՝ 17-րդը։