Այսօր Հաագայի դատարանում կկայանա Սիոնիստական ռեժիմի իրականացրած ցեղասպանության գործով դատական նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i212154-Այսօր_Հաագայի_դատարանում_կկայանա_Սիոնիստական_ռեժիմի_իրականացրած_ցեղասպանության_գործով_դատական_նիստը
Այսօր Հաագայի դատարանում կկայանա Գազայում Սիոնիստական ռեժիմի իրականացրած ցեղասպանության գործով դատական նիստը: Հայցը ներկայացրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2024 07:22 Asia/Tehran
  • Այսօր Հաագայի դատարանում կկայանա Սիոնիստական ռեժիմի իրականացրած ցեղասպանության գործով դատական նիստը

Այսօր Հաագայի դատարանում կկայանա Գազայում Սիոնիստական ռեժիմի իրականացրած ցեղասպանության գործով դատական նիստը: Հայցը ներկայացրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

Amnesty International կազմակերպությունը ողջունել է դատական նիստի անցկացումը:

ՀԱՄԱՍ-ը Հաագայի դատարանին կոչ է արել չտրվել ԱՄՆ-ի ճնշումներին և չգործել այդ երկրի թելադրանքով:

Նախօրեին սիոնիստական ԶԼՄ-ները  մտահոգություն էին հայտնել  «ցեղասպանության գործի» և Թել Ավիվի համար դրա հետևանքների կապակցությամբ։

Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում իրականացրած հարձակումների ընթացքում Սիոնիստական ռեժիմը սպանել է մոտ 23 հազար մարդու, վիրավորել ու տեղահանել տասնյակ հազարավոր պաղեստինցիների, իսկ Գազան ավերակների է վերածել:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը կոչ է արել միջազգային հանրությանը աջակցել Գազայում հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու Հարաֆարիկյան Հանրապետության ջանքերին:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուչությունը գրառում է արել   X  սոցիալական ցանցի էջում, որում ասված է. «Իրանը ողջունում և աջակցում է Հարավաֆրիկյան Հանրապետության նախաձեռնությունը՝ Հաագայի դատարանին Ցեղասպանության կոնվենցիայի համաձայն Պաղեստինում իսրայելական ապարտեիդի ռեժիմի հանցագործությունների գործով  հայց ներկայացնելու կապակցությամբ: Միջազգային հանրությունը նույնպես պետք է աջակցի Հարավաֆրիկյան Հանրապետության ջանքերին՝ պատասխանատվության ենթարկելու հանցագործության հեղինակներին»: