Նյու Յորքում երթ է տեղի ունեցել ի աջակցություն Պաղեստինի
https://parstoday.ir/hy/news/world-i212468-Նյու_Յորքում_երթ_է_տեղի_ունեցել_ի_աջակցություն_Պաղեստինի
Միացյալ Նահանգներում բնակվող Պաղեստինի կողմնակիցները հերթական անգամ երթի են դուրս եկել Նյու Յորքի փողոցներ և համերաշխություն հայտնել Գազայի ճնշված ժողովրդին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2024 14:10 Asia/Tehran

Միացյալ Նահանգներում բնակվող Պաղեստինի կողմնակիցները հերթական անգամ երթի են դուրս եկել Նյու Յորքի փողոցներ և համերաշխություն հայտնել Գազայի ճնշված ժողովրդին։

Պաղեստինի աջակիցների երթը մեկնարկել է երկուշաբթի օրը Նյու Յորքի Ռոքֆելլեր համալսարանի դիմացի փողոցից։ Երթի մասնակիցները  կարճ դադար ունեցան համալսարանի դիմաց,  այնուհետև շարունակեցին  իրենց ճանապարհը։ 

Պաղեստինի կողմնակիցների երթն այնուհետ շարունակվել է դեպի  Նյու Յորքի քաղաքապետի  նստավայրը՝ Գրեյսի առանձնատուն,  սակայն այստեղ  ոստիկանները կոպիտ վերաբեմունք են ցուցաբերել  Պաղեստինի կողմնակիցներին։ 

Պաղեստինի պաշտպանությանն ուղղված  երթը վերջապես մթության մեջ   Նյու Յորքի թանգարանի շենքի դիմաց հանգեցրեց հանրահավաքի , և  Պաղեստինի կողմնակիցները  միացնելով իրենց բջջայինի լույսերը,  վանկարկում էին «Գազա, Գազա» կարգախոսը։

Պաղեստինի կողմնակիցները Գազայի հետ համերաշխություն հայտնելու  երթի ընթացքում կրել են  Պաղեստինի դրոշներ և Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացված որոշ հանցագործությունների նկարներ  և ընդգծել պաղեստինցիների ցեղասպանությունը դադարեցնելու և Գազայում մշտական ​​հրադադար հաստատելու անհրաժեշտությունը։