Գազայի հատվածում սպանվել են ՄԱԿ-ի տասնյակ աշխատակիցներ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Գազայի հատվածի վրա սիոնիստական ուժերի հարձակումների ժամանակ զոհվել են միջազգային այս կազմակերպության ավելի քան 150 աշխատակիցներ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում «Չմիավորման շարժման» անդամ երկրների 19-րդ գագաթնաժողովում ասել է, որ իսրայելական ռեժիմի ռազմական հարձակումը Գազայի հատվածի վրա համատարած ավերածությունների և աննախադեպ քաղաքացիական զոհերի պատճառ է դարձել:
Գուտերեշը հավելել է. «Գազայի հատվածում ՄԱԿ-ի ակտիվ ուժերը, ովքեր իրենց ողջ ջանքերով փրկարարական աշխատանքներ են իրականացնում մարդասիրական ոլորտում, նրանք և նրանց ընտանիքները մշտապես կանգնած են շարունակական ռմբակոծությունների,և ահավոր սահմանափակումներով ամենօրյա վտանգների, այդ թվում՝ անապահովության, կապի միջոցների անջատման և երթեւեկության արգելքի խնդիրների առջև։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև զգուշացրել է Գազայի հատվածում հիվանդությունների ու սովի տարածման և բնակչության վիճակի վատթարացման մասին՝ հայտարարելով, որ Գազայի հատվածում պաղեստինցի ժողովուրդը զոհվում է ոչ միայն ռումբերի և փամփուշտների պատճառով, այլև սննդի և խմելու ջրի սակավության, էլեկտրաէներգիայի անջատումների, հիվանդանոցներում դեղորայքի պակասուրդի և պատերազմից փրկվելու համար փոքր հողակտորներ հասնելու խնդրահարույց ճանապարհորդությունների պատճառով:
Նշելով, որ ինքը չի նահանջելու մարդասիրական նկատառումներով և բոլոր գերիների անհապաղ ու անվերապահ ազատման նպատակով զինադադարի իր պահանջից, Գուտերեշը ընդգծել է, որ պատերազմը Գազայում պետք է դադարեցվի։
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը հավելել է. «Բոլորը պետք է ճանաչեն Պաղեստինի ժողովրդի իրավունքը անկախ պետություն ստեղծելու համար»:
Գուտերեշը նաև հայտնեց Գազայի պատերազմում Սիոնիստական ռեժիմի հարձակումների պատճառով ՄԱԿ-ի 152 աշխատակիցների զոհվելու մասին, և նրանց նահատակությունը որակեց որպես ցավալի ողբերգություն ՄԱԿ-ի, նրանց ընտանիքների և Գազայում նրանց ծառայողների համար:
Գազայի առողջապահության նախարարության վերջին վիճակագրության համաձայն՝ պատերազմի սկզբից պաղեստինցի նահատակների թիվը հասել է 25105-ի։