Բաքուն Հայաստանից պահանջել է փոխանցել ականապատ տարածքների քարտեզները
Ադրբեջանի ԱԳՆ-ն կիրակի օրը Հայաստանին քննադատել է Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմի ժամանակ մի շարք տարածքներում ականների տեղադրման համար, հավելելով. «Հայաստանի կողմից տեղակայված ականները շարունակում են վտանգ ներկայացնել անմեղ քաղաքացիների համար»:
«Թրենդ Նյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ X սոցիալական ցանցում արած գրառման մեջ նախարարությունն ընդգծել է. «Բոլորը պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ ականների քարտեզների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար»։
Կիրակի օրը ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ականի պայթյունի հետևանքով զոհվել է մեկ ադրբեջանցի և նման պայթյունների զոհերի թիվը հասել է 342-ի:
Չնայած խաղաղության համաձայնագրի շուրջ շարունակվող բանակցություններին, երկու հարևանների միջև լարվածությունը պահպանվում է:
2024 թվականի առաջին օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց. «Հայաստանի ղեկավարությունը պետք է պատմության դասերից ճիշտ հետևություններ անի և այնպես վարվի, որ մենք չբարկանանք»։
«Մենք փորձում էինք Հայաստանին հասկացնել, որ ցանկացած պահի կարող ենք գործողություն իրականացնել»,- ասել է Ալիևը։