Բաքուն Հայաստանից պահանջել է փոխանցել ականապատ տարածքների քարտեզները
https://parstoday.ir/hy/news/world-i212700-Բաքուն_Հայաստանից_պահանջել_է_փոխանցել_ականապատ_տարածքների_քարտեզները
Ադրբեջանի ԱԳՆ-ն կիրակի օրը Հայաստանին քննադատել է Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմի ժամանակ մի շարք տարածքներում ականների տեղադրման համար, հավելելով. «Հայաստանի կողմից տեղակայված ականները շարունակում են վտանգ ներկայացնել անմեղ քաղաքացիների համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2024 07:22 Asia/Tehran
  • Բաքուն Հայաստանից պահանջել է փոխանցել ականապատ տարածքների քարտեզները

Ադրբեջանի ԱԳՆ-ն կիրակի օրը Հայաստանին քննադատել է Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմի ժամանակ մի շարք տարածքներում ականների տեղադրման համար, հավելելով. «Հայաստանի կողմից տեղակայված ականները շարունակում են վտանգ ներկայացնել անմեղ քաղաքացիների համար»:

«Թրենդ Նյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝  X սոցիալական ցանցում արած գրառման մեջ նախարարությունն ընդգծել է. «Բոլորը պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ ականների քարտեզների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար»։
Կիրակի օրը ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ականի պայթյունի հետևանքով զոհվել է մեկ ադրբեջանցի և նման պայթյունների զոհերի թիվը հասել է 342-ի: 
Չնայած խաղաղության համաձայնագրի շուրջ շարունակվող բանակցություններին, երկու հարևանների միջև լարվածությունը  պահպանվում է:
2024 թվականի առաջին օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց. «Հայաստանի ղեկավարությունը պետք է պատմության դասերից ճիշտ հետևություններ անի և այնպես վարվի, որ մենք չբարկանանք»։
«Մենք փորձում էինք Հայաստանին հասկացնել, որ ցանկացած պահի կարող ենք գործողություն իրականացնել»,- ասել է Ալիևը։