ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն կարգավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև
https://parstoday.ir/hy/news/world-i212708-ԵՄ_երկրների_ԱԳ_նախարարները_կքննարկեն_կարգավորումը_Հայաստանի_և_Ադրբեջանի_միջև
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ելույթ կունենա հայ-ադրբեջանական կարգավորման թեմայով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2024 10:08 Asia/Tehran
  • ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն կարգավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ելույթ կունենա հայ-ադրբեջանական կարգավորման թեմայով։

ԵՄ երկրների ԱԳ նախարարներն այսօր Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրին։

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը ելույթ կունենա հայ-ադրբեջանական կարգավորման թեմայով։

«Ինտերֆաքսն» իր հերթին, հղում անելով նիստի նախապատրաստական նյութերին, նշում է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ելույթ կունենա հայ-ադրբեջանական կարգավորման թեմայով։

Դրանից բացի, ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները կքննարկեն Ուկրաինային տրամադրվելիք ռազմական և տնտեսական երկարաժամկետ օգնությանը, պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը և հակառուսական պատժամիջոցների 13-րդ փաթեթին առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը օրերս Երևանում էր: Նա բանակցություններ է վարել Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, քննարկել են տարածաշրջանային գործընթացները, ինչպես նաև կարգավորման գործընթացը Երևանի և Բաքվի միջև: