ԵԽԽՎ–ն կվիճարկի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները
https://parstoday.ir/hy/news/world-i212718-ԵԽԽՎ_ն_կվիճարկի_Ադրբեջանի_պատվիրակության_լիազորությունները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է քննարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների չեղարկման հարցը։ Տեղեկությունը հրապարակվել է ԵԽԽՎ X–ի միկրոբլոգում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2024 13:01 Asia/Tehran
  • ԵԽԽՎ–ն կվիճարկի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է քննարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների չեղարկման հարցը։ Տեղեկությունը հրապարակվել է ԵԽԽՎ X–ի միկրոբլոգում։

«ԵԽԽՎ–ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները վիճարկվել են պատվիրակության կողմից պարտավորությունների չկատարման, ինչպես նաև համագործակցության բացակայության էական հիմքերով»,– նշված է վեհաժողովի հաղորդագրության մեջ:

Վեհաժողովը հարցի վերաբերյալ որոշում կկայացնի հունվարի 24–ի երեկոյան` քննարկումներից հետո:

Ըստ լրատվամիջոցների հրապարակումների` երկրի դեմ պաշտոնական բողոք կլինի, քանի որ փետրվարին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրություններին ԵԽԽՎ դիտորդներ չեն հրավիրվել։ Բողոք կա նաև, որ Ադրբեջանը հրաժարվել է ԵԽԽՎ զեկուցողներին թույլ տալ Լաչինի միջանցք։

armeniasputnik.am