Հունվար 22, 2024 17:08 Asia/Tehran
  • Թուրքիան թույլատրել է Շվեդիային մասնակցել ՌԴ–ի դեմ ուղղված ՆԱՏՕ–ի վերջին տարիների ամենամեծ զորավարժությանը

Թեեւ Շվեդիան դեռ ՆԱՏՕ–ի անդամ չէ, սակայն Թուրքիան թույլատրել է Շվեդիային մասնակցել ՆԱՏՕ–ի խոշորագույն զորավարժությանը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ հունվարի 17-18–ին Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ–ի անդամ երկրների բանակների ղեկավարների հանդիպմանը Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը թույլատրել է առաջիկա խոշորագույն զորավարժությանը Շվեդիայի մասնակցությունը։

Նշվում է, որ Սառը պատերազմից հետո այս զորավարժությունը ամենամեծն է լինելու, որն ուղղված է ՌԴ–ի դեմ։ Զորավարժությանը մասնակցելու են 31 երկրի մոտ 90 հազար զինվորական՝ ՌԴ–ի դեմ պատերազմական տարբեր սցենարներով։

news.am

 

Պիտակ