Հունաստանի նախկին պետնախարարն ընտրվել է ԵԽԽՎ նոր նախագահ
https://parstoday.ir/hy/news/world-i212740-Հունաստանի_նախկին_պետնախարարն_ընտրվել_է_ԵԽԽՎ_նոր_նախագահ
Հունաստանի նախկին պետնախարար Թեդորոս Ռուսոպուլոսն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 22, 2024 19:29 Asia/Tehran
  • Հունաստանի նախկին պետնախարարն ընտրվել է ԵԽԽՎ նոր նախագահ

Հունաստանի նախկին պետնախարար Թեդորոս Ռուսոպուլոսն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵԽԽՎ X–ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։

Աղբյուրի համաձայն՝  Ռուսոպուլոսը ԵԽԽՎ 35–րդ նախագահն է 1949 թվականից ի վեր և Հունաստանի առաջին քաղաքացին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը։ Նա ԵԽԽՎ նախագահ է ընտրվել մեկ տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ:

armenpress.am