Բաքու. Միջազգային հանրությունը ոչ մի ջանք չի գործադրել Հայաստանին համոզելու համար
Ադրբեջանը մեղադրել է միջազգային հանրությանը առ այն, որ ջանքեր չի գործադրում համոզել Հայաստանին՝ գործել միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն ասել է, որ Չնայած այն հանգամանքին, որ միջազգային հանրությունը ոչ մի ջանք չի գործադրել Հայաստանին համոզելու գործել միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, այնուամենայնիվ Ադրբեջանը միշտ հավատարիմ է մնացել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանը և կայունությանը։
Հաջիզադեն հավելել է. «Ադրբեջանի գորոծղությունները ագրեսիան և անջատողականությունը դադարեցնելու համար հիմք են ստեղծում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար»:
Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարություններն արվել են այն բանից հետո, երբ ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեպ Բորելը Բաքվին զգուշացրել է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման հետեւանքների մասին։
Բորելը զգուշացրել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին տարածքային հավակնությունները խիստ մտահոգիչ են։ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա։