ԻԻՀ ԱԳ նախարար. Նեթանյահուն փորձում է պատերազմի միջոցով պահպանել իշխանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i212784-ԻԻՀ_ԱԳ_նախարար._Նեթանյահուն_փորձում_է_պատերազմի_միջոցով_պահպանել_իշխանությունը
ԱԽ նիստում ունեցած ելույթում, նշելով, որ Իսրայելի ռեժիմի գոյությունը կախված է տարածաշրջանի ճգնաժամերից, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Նեթանյահուն փորձում է պատերազմի միջոցով պահպանել իշխանությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2024 06:01 Asia/Tehran

ԱԽ նիստում ունեցած ելույթում, նշելով, որ Իսրայելի ռեժիմի գոյությունը կախված է տարածաշրջանի ճգնաժամերից, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Նեթանյահուն փորձում է պատերազմի միջոցով պահպանել իշխանությունը»:

Արևմտյան Ասիայում, հատկապես՝ Պաղեստինում իրավիճակը քննարկելու նպատակով կայացած ԱԽ նիստում, Աբդոլլահյանը հայտարարել է. «Կեղծիքի ու ապատեղեկատվության միջոցով, Սիոնիստական ռեժիմը փորձում է միջազգային շրջանակների ուշադրությունը շեղել Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող ցեղասպանությունից և ջարդերից»:  
Նա հավելել է. «Իսրայելի ռեժիմը պատասխանատվություն է կրում օկուպացված Պաղեստինում իրականացրած հանցագործությունների համար: Ռեժիմի իրականացրևած պատերազմական հանցագործությունները և ցեղասպանությունը փաստագրվել են ՄԱԿ-ի և այլ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Սա ժամանակակից պատմության ամենափաստաթղթավորված ցեղասպանությունն է»:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է Իսրայելին ստիպի դադարեցնել պատերազմը և չընկնի այն թակարդը, որը լարել է ռեժիմն այդ երկրին ուղղակի պատերազմի մեջ ներքաշելու նպատակով: 
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Խաղաղ բնակիչների, հատկապես՝ կանանց ու երեխաների սպանությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Պատերազմը լուծում չէ:  Գազայում ուժի կիրառմամբ և ցեղասպանություն իրականացնելով անվտանգություն հնարավոր չէ հաստսատել»: 
Նշելով, որ պաղեստինցիների սպանությունը չի կարող շարունակվել մինչև ՀԱՄԱՍ-ի ոչնչացում, քանի որ նման բան տեղի չի ունենա, Աբդոլլահյանը հավելել է. «Վերջին 80 տարում պաղեստինցիների պողպատե կամքը չի թուլացել»: 
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՆվտանգության խորհուրդը պետք է վերջ տա անգործությանը և կատարի կառույցի կանոնադրությամբ սահմանված իրավական պարտավորություններն ու ընդունի բանաձև: 
Նա ընդգծել է, որ համաշխարհային հանրությունը պետք է աջակցի Գազայի բնակիչների՝ իրենց տներ վերադարձին, անօթևաններին ու տեղահանվածներին բնակության վայրերի տրամադրմանը և ենթակառոցվածքների վերականգնմանը:  
Աբդոլլահյանը նշել է. «Բացի այդ, շատ կարևոր է ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկել Սիոնիստական ռեժիմին ու այդ հանցագործություններն իրականացնողներին»:
ԻԻՀ ԱԳ նախարարն իր խոսքն ավարտել է, նշելով, որ Պաղեստինյան խնդրի մշտական լուծումը հնարավոր է միայն բոլոր պաղեստինցիների մասնակցությամբ հանրաքվե անցկացնելու միջոցով։