Ժնևում Իրանի դեսպան. Սիոնիստական ռեժիմը սպառնում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը
https://parstoday.ir/hy/news/world-i212788-Ժնևում_Իրանի_դեսպան._Սիոնիստական_ռեժիմը_սպառնում_է_միջազգային_խաղաղությանն_ու_անվտանգությանը
Ժնևում ԻԻՀ դեսպան Ալի Բահրեյնին ասել է.«Սիոնիստական ռեժիմը, որն ունի միջուկային զենքի զինանոց և իրականացնում է միջուկային գաղտնի գործողություններ, մեծ սպառնալիք է միջազգային և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2024 06:54 Asia/Tehran
  • Ժնևում Իրանի դեսպան. Սիոնիստական ռեժիմը սպառնում է  միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը

Ժնևում ԻԻՀ դեսպան Ալի Բահրեյնին ասել է.«Սիոնիստական ռեժիմը, որն ունի միջուկային զենքի զինանոց և իրականացնում է միջուկային գաղտնի գործողություններ, մեծ սպառնալիք է միջազգային և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար»:

2024թ զինաթափման համաժողովի բացմանն ունեցած ելությում, Ալի Բահրեյնին հայտարարել է. «Իսրայելի ռեժիմը միակ խոչընդոտն է զանգվածային ոչնչացման զենքից զերծ Մերձավոր Արևելքի գաղափարն իրագործելու ճանապարհին: Այդ ռեժիմը  շարունակում է կուտակել զանգվածային ոչնչացման բոլոր տեսակի զենքեր՝ առանց որևէ պարտադիր միջազգային փաստաթղթի անդամ լինելու, առանց որևէ երաշխիքի կամ ստուգման մեխանիզմների առկայության»: 
Նա հավելել է. «Ավելի քան յոթ տասնամյակ Իսրայելի ռեժիմը շարունակել է բացահայտորեն խախտել միջազգային իրավունքի հիմնական կանոններն ու սկզբունքները, հատկապես միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների սկզբունքները»: 
Դեսպանի խոսքով. «Ռեժիմի վարչապետը Գազայի ու նաև 2023 թվականի սեպտեմբերին իմ երկրի դեմ ուղղված բացահայտ միջուկային սպառնալիք է հնչեցրել, ինչը միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների, ներառյալ՝ NPT-ի և ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում է»։
Նա նշել է, որ ժամանակն է հավաքական միջոցներ ձեռնարկել՝ վերջ տալու Իսրայելի ռեժիմի նողկալի հանցագործություններին և անօրինական միջուկային գործունեությանը: