Թուքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i212790-Թուքիայի_խորհրդարանը_հավանություն_է_տվել_Շվեդիայի_անդամակցությանը_ՆԱՏՕ_ին
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (խորհրդարանը) հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու օրինագծին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2024 07:05 Asia/Tehran
  • Թուքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (խորհրդարանը) հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու օրինագծին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Քվեարկությանը մասնակցել է 346 պատգամավոր, որոնցից 287-ը կողմ է քվեարկել նախագծին, 55-ը՝ դեմ, ևս 4-ը ձեռնպահ են մնացել։ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանն աջակցել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի նախագահն է երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը։

Այժմ օրինագիծը պետք է հաստատի ու ստորագրի հանրապետության նախագահը։

Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Գերմանիան և ԱՄՆ-ն ողջունել են օրինագիծը վավերացնելու՝ Թուրքիայի խորհրդարանի որոշումը։