Ադրբեջանի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն՝ ի նշան բողոքի
https://parstoday.ir/hy/news/world-i212830-Ադրբեջանի_պատվիրակությունը_լքել_է_ԵԽԽՎ_ն_ի_նշան_բողոքի
Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցրել է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ ի նշան բողոքի, իբրև երկրի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառվում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2024 15:48 Asia/Tehran
  • Ադրբեջանի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն՝ ի նշան բողոքի

Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցրել է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ ի նշան բողոքի, իբրև երկրի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառվում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։

«ԵԽԽՎ-ում առկա ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի ներկայիս անտանելի մթնոլորտի պայմաններում ադրբեջանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր համագործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է պատվիրակության հայտարարության մեջ, որն ընթերցելուց հետո Ադրբեջանի պատվիրակության անդամները լքել են դահլիճը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարի 24-ին կքննարկի ադրբեջանական պատվիրակության լիազորությունների հարցը։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը 2023 թվականի հոկտեմբերին հայտնել էր, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը» բանաձևը, որը դատապարտում է սեպտեմբերի 19–ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։ 2023 թ. ԵԽԽՎ-ն ընդունել է նաև համանուն խորհրդատվական բնույթի փաստաթուղթ։ Ռուբինյանի խոսքով` եթե Ադրբեջանը չկատարի իր պարտավորությունները, ԵԽԽՎ–ին այլ բան չի մնա, քան վիճարկել ադրբեջանական պատվիրակության մանդատը 2024 թվականին ԵԽԽՎ առաջին նստաշրջանում (դա նշանակում է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության մասնակցությունը կլինի առնվազն ժամանակավորապես կասեցված):