Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին դադարեցնել հարձակումը Սիրիայի վրա․ Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i212834-Ռուսաստանը_կոչ_է_անում_Իսրայելին_դադարեցնել_հարձակումը_Սիրիայի_վրա_Լավրով
Ռուսաստանը Դամասկոսի վրա վերջին գրոհից հետո կոչ է անում Իսրայելին դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2024 16:05 Asia/Tehran
  • Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին դադարեցնել հարձակումը Սիրիայի վրա․ Լավրով

Ռուսաստանը Դամասկոսի վրա վերջին գրոհից հետո կոչ է անում Իսրայելին դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Մենք կոչ ենք անում իսրայելցիներին դադարեցնել հարձակումները Սիրիայի, այդ թվում Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների վրա։ Ի դեպ, դա ընդհատում է մարդասիրական օգնության առաքումը։ Հորդորում ենք դադարեցնել քաղաքական սպանությունները։ Դամասկոսում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի գրասենյակ խոցվել են հրթիռով։ Ըստ երևույթին ՝ իսրայելական», - ասել է նախարարը ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Սիրիական ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին, որ հունվարի 20-ի առավոտյան Դամասկոսում պայթյուններ են լսվել։ Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելը հարված է հասցրել բնակելի տան վրա Ալ-Մեզզա շրջանում։ Al Watan թերթը տեղեկացրել է, որ մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել։ Սիրիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Դամասկոսի վրա Իսրայելի հարձակման հետևանքով մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել և վիրավորվել։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտնել է, որ ԻՀՊԿ-ի 5 խորհրդական է զոհվել շաբաթ օրը Դամասկոսին Իսրայելի ՌՕՈւ-ի հասցված հարվածի ժամանակ։