ՆԱՏՕ-ն կանցկացնի Սառը պատերազմից ի վեր ամենախոշոր զորավարժությունները
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) հայտնել է Սառը պատերազմից ի վեր իր ամենախոշոր զորավարժություններն անցկացնելու մասին։
Արևմուտքը խորացնելով Ուկրաինայի ճգնաժամը, ընդլայնելով ՆԱՏՕ-ն և այժմ հետսառըպատերազմյան շրջանում խոշոր զորավարժություններ անցկացնելու մասին հայտնելով մի քանի նպատակ է հետապնդում, այդ թվում են՝«դաշինքի ամրապնդումը» և «դաշինքի ներքին բացերի լրացումը»:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեք ամիս նախատեսված ՆԱՏՕ-ի «Հաստատուն պաշտպան 2024» («Steadfast Defender 2024») կոչվող զորավարժությունները կանցկացվեն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների ավելի քան 90 հազար զինվորականների մասնակցությամբ։
Մինչև մայիսի վերջ, Եվրոպայում և Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում շարունակվող զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 50 ռազմանավ, ավելի քան 80 կործանիչ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք և առնվազն 1100 մարտական մեքենա, այդ թվում՝ 133 տանկ և 533 հետևակի մարտական մեքենա։
ՆԱՏՕ-ն իր տարածած հայտարարության մեջ չի նշել Ռուսաստանի անունը, սակայն իր հիմնական ռազմավարական փաստաթղթում նշել է Մոսկվան որպես այս դաշինքի անդամների անվտանգության համար ամենակարևոր սպառնալիք։
ՆԱՏՕ-ի անդամների միջև տարաձայնություններ կան։ Որպես օրինակ՝ ՆԱՏՕ-ի դեպի Սկանդինավյան թերակղզի ընդլայնվելու շուրջ տարաձայնություններ կան դաշինքի անդամների միջև։