Politico. Կարմիր ծովում ցանկացած լարվածություն վատ հետևանք է ունենալու Բայդենի համար
https://parstoday.ir/hy/news/world-i212932-politico._Կարմիր_ծովում_ցանկացած_լարվածություն_վատ_հետևանք_է_ունենալու_Բայդենի_համար
Անդրադառնալով համաշխարհային տնտեսության վրա Կարմիր ծովում տիրող լարված իրավիճակի ազդեցությանը և ԱՄՆ-ում գրանցված գնաճին, Politico կայքը գրել է. «Ապրանքների և վառելիքի բարձր արժեքը կխոչընդոտի նախընտրական կարևոր փուլում Բայդենի տնտեսական ուղերձը (Bidenomics) ամերիկացի ընտրողներին հասցնելու Սպիտակ տան ջանքերին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2024 13:22 Asia/Tehran
  • Politico. Կարմիր ծովում ցանկացած լարվածություն վատ հետևանք է ունենալու Բայդենի համար

Անդրադառնալով համաշխարհային տնտեսության վրա Կարմիր ծովում տիրող լարված իրավիճակի ազդեցությանը և ԱՄՆ-ում գրանցված գնաճին, Politico կայքը գրել է. «Ապրանքների և վառելիքի բարձր արժեքը կխոչընդոտի նախընտրական կարևոր փուլում Բայդենի տնտեսական ուղերձը (Bidenomics) ամերիկացի ընտրողներին հասցնելու Սպիտակ տան ջանքերին»:

ԻՌՆԱ-ն հղում անելով Politico կայքին, հաղորդում է. «Կարմիր ծովում լարվածությունը սրվել է դեմոկրատների և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար ամենաանհարմար պահին: Որովհետև ԱՄՆ-ում 2024 թվականի նախագահական ընտրություններից առաջ այս տարածաշրջանի տնտեսական անապահովությունը կարող է ավելացնել գնաճը, ինչը չի բխում դեմոկրատների շահերից»:

Politico-ն գրել է. «Թեև Կարմիր ծովում բախումներն ավելի շատ կազդեն Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի վրա, երկարաժամկետ հեռանկարում իրավիճակը զգալի ռիսկեր կստեղծի նաև Միացյալ Նահանգների համար և կարող է բարձրացնել սպառողական ապրանքների գները: Իսկ տնտեսության մեջ գրանցված ցանկացած բացասական փոփոխություն ուղղակիորեն կազդի ընտրողների վրա, ովքեր արդեն հոռետեսորեն են տրամադրված Բայդենի հարկաբյուջետային քաղաքականության նկատմամբ»: