Հաագա. Մենք իրավասու ենք շտապ միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ
«Ֆարս 7 գործակալության փոխանցմամբ՝ Հաագայի դատարանում այսօր մեկնարկել են Սիոնիստական ռեժիմի դեմ ՀԱՀ-ի բողոքի գործով լսումները:
Հաագայի դատարանի նախագահ և դատավոր Ջոան Դոնոգյուն ասել է. «Դատարանը քաջատեղյակ է Գազայում տեղի ունեցող ողբերգության մասին և դատապարտում է այնտեղ իրականացվող սպանությունները»:Նա հավելել է. «Դատարանի իրավասության շրջանակը ՀԱՀ-ի պահանջով, ներառում է ցեղասպանության հարցը»:
Նշելով, որ Հաագայի դատարանն իրավասու է գործով արտակարգ միջոցներ կիրառել, դատավորը հավելել է. «Դատարանը չի կարող ընդունել ՀԱՀ-ի բողոքը մերժելու Իսրայելի խնդրանքը»։
Նա հավելել է, որ դատարանն այս պահին չի որոշում Գազայի պատերազմում Սիոնիստական ռեժիմի կողմից ցեղասպանություն իրագործված լինել-չլինելու հարցը, այլ հետաքննում է դրա հնարավորությունը։
Դատավորի խոսքով. «Հարավաֆրիկյան Հանրապետությունը Գազայում տեղի ունեցածը որակել է որպես ցեղասպանություն, և դատարանի յուրաքանչյուր անդամ պետություն այս կապակցությամբ կարող է պատասխանատվության ենթարկել անդամ մյուս երկրներին»:
«Եթե պայմանները համապատասխանում են դատարանի կանոնադրության 7-րդ և 9-րդ հոդվածներին, ապա դատարանը կարող է ժամանակավոր միջոցներ ձեռնարկել։ Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է վկայակոչել Ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթները պահպանելու վերաբերյալ այլ մասնակից պետությունների պարտականությունները»: