Պեկին. ԱՄՆ-ն տիեզերական անվտանգության դեմ ուղղված ամենամեծ սպառնալիքն է
https://parstoday.ir/hy/news/world-i212950-Պեկին._ԱՄՆ_ն_տիեզերական_անվտանգության_դեմ_ուղղված_ամենամեծ_սպառնալիքն_է
 Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վին Բինը մամուլի ասուլիսում անդրադառնալով ԱՄՆ-ի այն պնդմանը, թե Չինաստանը սպառնալիք է տիեզերական անվտանգության համար, նշել է, որ այդ զազրախոսությունը միայն պատրվակ է՝ Միացյալ Նահանգների հեգեմոնիան տիեզերքում հաստատելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2024 06:17 Asia/Tehran
  • Պեկին. ԱՄՆ-ն տիեզերական անվտանգության դեմ ուղղված ամենամեծ սպառնալիքն է

 Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վին Բինը մամուլի ասուլիսում անդրադառնալով ԱՄՆ-ի այն պնդմանը, թե Չինաստանը սպառնալիք է տիեզերական անվտանգության համար, նշել է, որ այդ զազրախոսությունը միայն պատրվակ է՝ Միացյալ Նահանգների հեգեմոնիան տիեզերքում հաստատելու համար։

Նա նշել է․ «Վաշինգտոնը տիեզերական անվտանգության դեմ ուղղված ամենամեծ սպառնալիքն է»։ԻՌՆԱ-ն վկլայակոչելով «Սինհուա» գործակալությանը, հայտնում է, որ Վան Վին Բինն ասել է․ «ԱՄՆ-ն հրապարակային կերպով տիեզերքը համեմատել է մարտադաշտի հետ։

Վաշինգտոնը փորձում է տիեզերքում զարգացնել միլիտարիզմը և գերտերությունների միջև ռազմական մրցակցություն հրահրել։

Նշելով, որ ԱՄՆ-ն արդեն երկար ժամանակ շահագործում է տեիզերական տեխնոլոգիաները, Չինաստանի ԱԳՆ խոսնակն ասել է․ «ԱՄՆ-ն հետևում է այլ երկրների տիեզերանավերին, և նման անպատասխանատու քայլերով մեծացնում տիեզերքում բախման վտանգը»։