Պեկին. ԱՄՆ-ն տիեզերական անվտանգության դեմ ուղղված ամենամեծ սպառնալիքն է
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վին Բինը մամուլի ասուլիսում անդրադառնալով ԱՄՆ-ի այն պնդմանը, թե Չինաստանը սպառնալիք է տիեզերական անվտանգության համար, նշել է, որ այդ զազրախոսությունը միայն պատրվակ է՝ Միացյալ Նահանգների հեգեմոնիան տիեզերքում հաստատելու համար։
Նա նշել է․ «Վաշինգտոնը տիեզերական անվտանգության դեմ ուղղված ամենամեծ սպառնալիքն է»։ԻՌՆԱ-ն վկլայակոչելով «Սինհուա» գործակալությանը, հայտնում է, որ Վան Վին Բինն ասել է․ «ԱՄՆ-ն հրապարակային կերպով տիեզերքը համեմատել է մարտադաշտի հետ։
Վաշինգտոնը փորձում է տիեզերքում զարգացնել միլիտարիզմը և գերտերությունների միջև ռազմական մրցակցություն հրահրել։
Նշելով, որ ԱՄՆ-ն արդեն երկար ժամանակ շահագործում է տեիզերական տեխնոլոգիաները, Չինաստանի ԱԳՆ խոսնակն ասել է․ «ԱՄՆ-ն հետևում է այլ երկրների տիեզերանավերին, և նման անպատասխանատու քայլերով մեծացնում տիեզերքում բախման վտանգը»։