Հաագայի դատարանի վճռի հրապարակումից հետո, չորեքշաբթի օրը կկայանա ԱԽ արտահերթ նիստը
Հունվար 27, 2024 06:56 Asia/Tehran
Հաագայի դատարանի վճռի հրապարակումից հետո, Ալժիրի առաջարկով, չորեքշաբթի օրը Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ կանցկացնի։
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն՝ այս մասին հայտնել է ԱԽ նախագահությունը։
Դիվանագիտական աղբյուրները «Ալ Ջազիրա»-ին հայտնել են, որ Ալժիրը խնդրել է չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ Գազայում իրավիճակը քննարկելու նպատակով։
Նշվում է, որ հանդիպումն անցկացնելու Ալժիրի առաջարկը կապված է Հաագայի դատարանի որոշման հետ։