Ստամբուլում անհայտ անձինք հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա. կա զոհ
Երկու հարձակվողները դիմակավորված են եղել և «մասնակցել» են կիրակնօրյա աղոթքին։
Ստամբուլում երկու անհայտ անձինք պատարագի ժամանակ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան հայտարարել է, որ հարձակման հետևանքով մեկ զոհ կա։
Հարձակվողները դիմակավորված են եղել և «մասնակցել» են կիրակնօրյա աղոթքին։
Երլիկայան հայտնել է հարձակման գործով լայնամասշտաբ հետաքննության մասին, հարձակվողների նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
CNN Türk հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հարձակվողները կրակել են ինքնաձիգներից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած միջադեպը և վստահեցրել, որ հարձակումն իրականացրած անձինք 24 ժամվա ընթացքում կկալանավորվեն, հաղորդում է A-haber հեռուստաալիքը։
Ես իմ ցավակցությունն եմ հայտնում հասարակությանը.-ասել է Էրդողանը։