Լուվրում էկոակտիվիստներն ապուր են լցրել «Մոնա Լիզա»-ի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i213022-Լուվրում_էկոակտիվիստներն_ապուր_են_լցրել_Մոնա_Լիզա_ի_վրա
Փարիզում էկոակտիվիստներն ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Ջոկոնդա» («Մոնա Լիզա») կտավի վրա, որը գտնվում է Լուվրի թանգարանում. միջադեպի հետևանքով կտավը չի վնասվել, քանի որ այն պաշտպանված է զրահապատ ապակիով, հայտնում է AFP-ն։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Հունվար 28, 2024 16:56 Asia/Tehran

Փարիզում էկոակտիվիստներն ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Ջոկոնդա» («Մոնա Լիզա») կտավի վրա, որը գտնվում է Լուվրի թանգարանում. միջադեպի հետևանքով կտավը չի վնասվել, քանի որ այն պաշտպանված է զրահապատ ապակիով, հայտնում է AFP-ն։

«Կիրակի առավոտյան երկու բնապահպան ակտիվիստ ապուր են լցրել Լուվրում ներկայացված «Մոնա Լիզա» կտավը պաշտպանող զրահապատ ապակու վրա՝ հիմնավորելով իրենց գործողությունները, մասնավորապես, «առողջ և կայուն սննդի իրավունքը» խթանելու ցանկությամբ», - հայտնում է գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ թանգարանն անմիջապես տարհանել է սրահը, որտեղ ցուցադրված է նկարը, և սկսել մաքրման աշխատանքները։