Իսպանիայի Մերիդա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i21304-Իսպանիայի_Մերիդա_քաղաքը_ճանաչել_է_Հայոց_ցեղասպանությունը
Իսպանիայի Մերիդա քաղաքը հունիսի 9-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2016 17:39 Asia/Tehran
  • Իսպանիայի Մերիդա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Մերիդա քաղաքը հունիսի 9-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր չորս քաղաքական ուժերը միաձայն հավանություն են տվել «Արարատ» հայկական միության միջնորդագրին:

Ընդունված ինստիտուցիոնալ հայտարարությունը 1915-1923 թթ. իրադարձությունները որակում է որպես մարդկության դեմ հանցագործություն և 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։