Ռուսաստանի ԿԸՀ–ն Պուտինին որպես նախագահի թեկնածու է գրանցել
https://parstoday.ir/hy/news/world-i213062-Ռուսաստանի_ԿԸՀ_ն_Պուտինին_որպես_նախագահի_թեկնածու_է_գրանցել
Ռուսաստանում նախագահական ընտրություններ կկայանան մարտին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2024 08:54 Asia/Tehran
  • Ռուսաստանի ԿԸՀ–ն Պուտինին որպես նախագահի թեկնածու է գրանցել

Ռուսաստանում նախագահական ընտրություններ կկայանան մարտին։

ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին գրանցել է որպես ՌԴ նախագահի թեկնածու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դաշնության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին: Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին:

Այս պահին պետության ղեկավարի պաշտոնին 11 մարդ է հավակնում։ ՌԴ ԿԸՀ-ն ավելի վաղ գրանցել էր նախագահի երեք թեկնածուի՝ Լեոնիդ Սլուցկիին, Նիկոլայ Խարիտոնովին և Վլադիսլավ Դավանկովին: Քանի որ երեքն էլ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ են, ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համար նրանց սատարելու համար ստորագրահավաք չի պահանջվել։