ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչություն. Իրանի վրա հարձակումը կարժանանա կոշտ պատասխանի
https://parstoday.ir/hy/news/world-i213144-ՄԱԿ_ում_ԻԻՀ_ներկայացուցչություն._Իրանի_վրա_հարձակումը_կարժանանա_կոշտ_պատասխանի
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչությունը հերքել է վերջին 2 օրվա ընթացքում ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղարկված հաղորդագրությունների և Թեհրանի կողմից նախազգուշացում հնչեցնելու մասին մամուլում շրջանառվող լուրերը։ Ներկայացուցչությունը հայտարարել է, որ ցանկացած հարձակում Իրանի տարածքի, շահերի կամ սահմաններից դուրս ԻԻՀ քաղաքացիների վրա, կարժանանա կոշտ պատասխանի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2024 06:07 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչություն. Իրանի վրա հարձակումը կարժանանա կոշտ պատասխանի

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչությունը հերքել է վերջին 2 օրվա ընթացքում ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղարկված հաղորդագրությունների և Թեհրանի կողմից նախազգուշացում հնչեցնելու մասին մամուլում շրջանառվող լուրերը։ Ներկայացուցչությունը հայտարարել է, որ ցանկացած հարձակում Իրանի տարածքի, շահերի կամ սահմաններից դուրս ԻԻՀ քաղաքացիների վրա, կարժանանա կոշտ պատասխանի։

Հայտարարության մեջ ասված է․ «Հաղորդագրությունների փոխանակում տեղի չի ունեցել։   Այնուամենայնիվ, եթե որևէ հարձակում տեղի ունենա Իրանի տարածքի, շահերի և երկրի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների վրա, Թեհրանի պատասխանը վճռական և կոշտ կլինի»։ 
Վերջին օրերին ԶԼՄ-ներում տարածվել են լուրեր, թե Վաշինգտոնը միջնորդների միջոցով մի քանի հաղորդագրություն է ուղարկել Թեհրանին, որում ասվել է, որ այդ երկիրը չի ձգտում լայնածավալ պատերազմի, իսկ հակառակ դեպքում կդիմի գործողությունների։ Ըստ այս լուրերի՝ ի պատասխան, Թեհրանը նախազգուշացրել է, որ  իր տարածքի դեմ ցանկացած հարձակմանը կոշտ պատասխան է տալու։ 
Հունվարի 28-ին Սիրիա-Հորդանան սահմանի մոտ տեղակայված ամերիկյան փոքր բազայի վրա ԱԹՍ-ով իրականացված հարձակման հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ 40 ամերիկացի զինվոր։  
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին երկուշաբթի օրը ԱԽ նախագահին ուղղված նամակում հայտարարել է, որ  Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում տարածաշրջանում որևէ անձի կամ խմբի գործողությունների համար: