Բայդենի հրամանագիրը՝ հրեա ավանաբնակների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը հրամանագիր է ստորագրել, որով պատժամիջոցներ են սահմանվում հրեա այն ավանաբնակների նկատմամբ, ովքեր Հորդանան գետի՝ օկուպացված Արևմտյան ափում հարձակվում են պաղեստինցիների վրա:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Բայդենի վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հինգշաբթի ասել են, որ Բայդենի հրամանը կսահմանի ֆինանսական պատժամիջոցներ և վիզային սահմանափակումներ այն մարդկանց դեմ, ովքեր հարձակվում կամ ահաբեկում են պաղեստինցիներին կամ խլում նրանց ունեցվածքը:
Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրությունը ցույց է տալիս, որ Գազայում Իսրայելի պատերազմի մեկնարկից ի վեր ավանաբնակների ամենօրյա հարձակումները նախորդ չորս ամիսների համեմատ աճել են ավելի քան երկու անգամ:
Այս հրամանագիրը ԱՄՆ-ում սառեցնում է այս մարդկանց ունեցած բոլոր ակտիվները և, ընդհանուր առմամբ, արգելում է ամերիկացիներին նրանց հետ բիզնես անել:
Այս պատժամիջոցները կիրառվում են այն իրավիճակում, երբ ուժեղացել է Բայդենի վրա հասարակական ճնշումը Գազայում հրադադար հաստատելու ջանքեր գործադրելու համար։ Նա տեղյակ է այդ ճնշումների հետևանքների մասին, հատկապես Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների շրջանում իր ընտրազանգվածի վրա:
Վերլուծաբաններն այս գործողությունը մեկնաբանում են որպես Սպիտակ տան քաղաքականության մի մաս՝ նվազեցնելու Միացյալ Նահանգներում և աշխարհում հանրային կարծիքի ճնշումը Բայդենի վարչակազմի նկատմամբ՝ Գազայի պատերազմում Իսրայելին համակողմանի աջակցության համար քննադատության ֆոնին: