ՌԴ-ն դատապարտում է ԱՄՆ-ի հարվածները Սիրիային և Իրաքին
https://parstoday.ir/hy/news/world-i213380-ՌԴ_ն_դատապարտում_է_ԱՄՆ_ի_հարվածները_Սիրիային_և_Իրաքին
Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարվածները Սիրիային և Իրաքին, ձգտում է հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով իրավիճակի հրատապ քննարկմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2024 11:48 Asia/Tehran
  • ՌԴ-ն դատապարտում է ԱՄՆ-ի հարվածները Սիրիային և Իրաքին

Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարվածները Սիրիային և Իրաքին, ձգտում է հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով իրավիճակի հրատապ քննարկմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Իրաքի և Սիրիայի տարածքում ռազմավարական ռմբակոծիչների կիրառմամբ ամերիկյան ավիահարվածները Վաշինգտոնի կողմից միջազգային իրավունքի նորմերի լիակատար անտեսում են:

«Խստորեն դատապարտում ենք ինքնիշխան պետությունների դեմ ամերիկա-բրիտանական ագրեսիայի նոր աղաղակող գործողությունը։ Այժմ փորձում ենք հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով ստեղծված իրավիճակի հրատապ քննարկմանը», - նշված է Զախարովայի հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ավիահարվածները նախատեսված են հակամարտության հետագա հրահրման համար: