Ֆրանսիան՝ բազմակի բողոքի ցույցերի թատերաբեմ. Ոստիկաններն ու քաղաքացիները ցույցերի շարքում
https://parstoday.ir/hy/news/world-i213398-Ֆրանսիան_բազմակի_բողոքի_ցույցերի_թատերաբեմ._Ոստիկաններն_ու_քաղաքացիները_ցույցերի_շարքում
Ֆրանսիացի գյուղատնտեսների զանգվածային ցույցերի լուրերը դեռ չէին հասցրել անհետանալ աշխարհի լրատվամիջոցների էջերից և նրանց զայրույթը դեռ չէր մարել, երբ այդ երկրի տարբեր քաղաքների «քաղաքապետարանի ոստիկանները» և ներգաղթի օրենքի դեմ բողոքողները նույնպես դուրս եկան Ֆրանսիայի փողոցներ, և բողոքի ակցիա  իրականացրին նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության քաղաքականության դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2024 13:42 Asia/Tehran
  • Ֆրանսիան՝ բազմակի բողոքի ցույցերի թատերաբեմ. Ոստիկաններն ու քաղաքացիները ցույցերի շարքում

Ֆրանսիացի գյուղատնտեսների զանգվածային ցույցերի լուրերը դեռ չէին հասցրել անհետանալ աշխարհի լրատվամիջոցների էջերից և նրանց զայրույթը դեռ չէր մարել, երբ այդ երկրի տարբեր քաղաքների «քաղաքապետարանի ոստիկանները» և ներգաղթի օրենքի դեմ բողոքողները նույնպես դուրս եկան Ֆրանսիայի փողոցներ, և բողոքի ակցիա  իրականացրին նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության քաղաքականության դեմ։

Ֆրանսիայում քաղաքապետարանների հազարավոր ոստիկաններ, որոնց պարտականությունները, որպես հատուկ տեսուչներ, սահմանվում են քաղաքապետարանի իրավասության ներքո՝ քաղաքային ու գյուղական համայնքների  ոստիկանության առաքելությունների և նրանց հետ կապված օրենքների կատարման շրջանակում, երեկ երեկոյան ամբողջ Ֆրանսիայում ցույցեր անցկացրին՝ բողոքելով ընդդեմ կառավարության քաղաքականության և այն, ինչ նրանք խտրականություն են համարում այս ուժերի և այլ ոստիկանների միջև։

Այս կապակացությամբ Le Figaro թերթի կայքը հայտարարել է, որ Լիլ քաղաքից մինչև Մարսել քաղաքապետարանի ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ երթ են անցկացրել՝ ի նշան բողոքի իրենց իրավունքների անտեսման դեմ՝ պահանջելով վերասահմանել այդ ուժերի իրավական դիրքը, որպեսզի նրանք այլևս չհամարվեն «ենթաոստիկաններ»։

Մակրոնի կառավարության ներգաղթի նոր օրենքի դեմ բողոքող հարյուրավոր մարդիկ երեկ Փարիզում ցույց են անցկացրել՝ կոչ անելով չեղյալ համարել այս օրենքը, որը, նրանց կարծիքով, ունի «օտարատյացության» հատկանիշներ։