Ադրբեջանում ավարտվել են նախագահական ընտրությունները
Փետրվար 07, 2024 16:56 Asia/Tehran
Ադրբեջանում ավարտվել է արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը։ Նախագահ ընտրվելու համար պայքարում էր 7 թեկնածու:
Ադրբեջանում exit poll իրականացրած կազմակերպությունները հայտնում են, որ իրենց տվյալներով՝ ընտրություններում 90%-ից ավելի ձայնով հաղթում է Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը։
Ուզբեկստանի ղեկավար Շավքաթ Միրզիյոևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն շնորհավորել են Ալիևին հաղթանակի կապակցությամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։