Իլհամ Ալիևը կշարունակի ղեկավարել Ադրբեջանը
https://parstoday.ir/hy/news/world-i213544-Իլհամ_Ալիևը_կշարունակի_ղեկավարել_Ադրբեջանը
Իլհամ Ալիևը հինգերորդ անընդմեջ անգամը հաղթել է Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2024 06:41 Asia/Tehran
  • Իլհամ Ալիևը կշարունակի ղեկավարել Ադրբեջանը

Իլհամ Ալիևը հինգերորդ անընդմեջ անգամը հաղթել է Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններում։

Iran Press-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԿԸՀ ղեկվար Մազահեր Փանահովը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքների համաձայն՝ ձայների մեծամասնությունմը ստացել է Իլհամ Ալիևը։

Իսկ երեկոյան, Ալիևի կողմնակիցները դուրս են եկել փողոցներ՝ նշելու նրա հաղթանակը։

Ընտրություններին մասնակցել էր 7 թեկնածու։ Ալիևը հաղթել է՝ ստանալով ձայների 93 տոկոսը։

Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերին, սակայն նախագահի որոշմամբ,  կայացան արտահերթ ընտրություններ։

2016 թվականին Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության արդյունքում, նախագահության ժամկետը գործող 5 տարուց փոխվեց 7 տարվա, իսկ 2018 թվականին Ալիևը չորրորդ անգամ հաղթեց  նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 86 տոկոսը։

Իրանի, Թուրքիայի և մի շարք այլ երկրենրի ղեկավարներ շնորհավորել են Իլհամ Ալիևին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։